Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կամավորական շարժում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեզ պատուհասած պատերազմի ավարտից անցել է կես տարի։ Պատերազմի օրերին հերոսաբար զոհված մեր զինվորների և կամավորների հիշատակն ու անմահ ոգին մեզ՝ ապրողներիս, պատասխանատվության և նոր հանձնառությունների առջև է կանգնեցնում։
44 -օրյա պատերազմում կրած դառը պարտությունը սերունդների համար դաս է դառնալու, նաև ազդակ՝ քննելու պարտության պատճառները, վերականգնելու ներազգային բարոյա- հոգեբանական ծանր մթնոլորտն ու իբրև հավաքականություն դիմագրավելու նոր մարտահրավերները։
Որպես ազգ և պետություն վերակազմակերպվելու հրամայականի առջև ենք բոլորս։ Համոզված ենք, որ շատ շուտով պետությունը կվերականգնի իր ուժերը ու մեր բանակը կշարունակի լինել մեր անվտանգության և խաղաղության կարևոր երաշխավորը։
Եվ, այնուամենայնիվ, մեզանից յուրաքանյուրի պարտքն է լինել բանակի կողքին, կայացնել և ամրապնդել Աշխարհազորը, բանակի հետ համագործակցաբար լծվել անվտանգ երկիր կառուցելու, անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու կարևորագույն առաջնահերթությանը։
Այսու դիմում ենք բոլորին, մասնավորապես՝ 20-ից 35 տարեկան հայորդիներին, անդամագրվելու «Կամավորական շարժում» ՀԿ-ին և անցնելու անհրաժեշտ պատրաստականություն՝ հարկ եղած պարագայում ունակ լինելու պաշտպանել հայոց պետականությունն ու կանգնել հայ զինվորի կողքին։
Մենք պարտավոր ենք նոր զարթոնքի և արժանապատիվ խաղաղության սկիզբը դնելու։
«Կամավորական շարժում» ՀԿ
Հանրապետության 30, Սիմոն Վրացյան կենտրոն,
Հեռ; +37499640740, էլ․հասցե- [email protected]
09.05.2021»: