կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-13 17:36
Հասարակություն

Զավեշտալի է, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից. Հայկ Մարության

Զավեշտալի է, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից. Հայկ Մարության

Ես դեմ էի տրանսպորտի սակագնի թանկացմանը, քանի որ տեղափոխման իրավունքը մարդու ամենակարևոր իրավունքներից է և այն ժամանակ դա լուրջ խնդիր էր առաջացնում: Նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանելով հարցին, թե ժամանակին դեմ է եղել տրանսպորտի սակագնի թանկացմանը և հիմա որպես քաղաքապետ դե՞մ կլինի, թե նման որոշում:

Մարությանը նշեց, որ չի ասում, թե թանկանալու է, սակայն զավեշտալի է, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից

«Սա ինչ-որ տեղ զարմանալի է, քանի որ թանկացել է ամեն ինչի գինը՝ լուցկու, կարագի։ Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք՝ մի թանկացրեք, իսկ հիմա որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ։ Ինձ թվում է, որ նախկին իշխանությունները վախենում էին տրանսպորտի գինը բարձրացնել, որ նոր ալիք չբարձրանա բողոքի։ Բայց միգուցե օբյեկտիվության պահ կա այն բարձրացնելու: Բայց շատ կարևոր է, որ պետք է փոխվեն տրանսպորտային միջոցները, և նոր խոսենք գների թանկացման մասին»,-ասաց քաղաքապետը։

Նա նշեց, որ նոր տրանսպորտային համակարգ ունենալուց հետո կլինի երկու տարբերակ.«Կարող ենք մենք սուբսիդավորել, որպեսզի քաղաքացիների համար չթանկանա տրանսպորտը, բայց ինչ-ինչ հարցեր չեն լուծվելու այդ դեպքում, օրինակ՝ մանկապարտեզների վերանորոգման հետ կապված, թե՞ ուզում եք մի փոքր թանկանա, բայց այդ հարցերը լուծվեն: Միասին ենք նման որոշում կայացնելու՝ հանրաքվեի միջոցով»: