Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.6 տոկոսով: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժե 340 դրամ, իսկ պրեմիումը՝ 360 դրամ, մինչդեռ հուլիսին ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում էր լիտրը 300 դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ հետաքրքրվեց՝ հիմնավոր է արդյոք բենզինի գնի բարձրացում, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ հանձնաժողովից փոխանցեցին, որ իրենք մշտապես հետեւում են բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ գնային փոփոխություններին: Բացի այս, ՏՄՊՊՀ-ից տեղեկացրին, որ եթե արձանագրվեն շեղումներ, ապա հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով վարչական վարույթ կհարուցի, եւ հստակ գնահատականներ կտրվեն տնտեսվարողների գործունեությանը:
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսի 2-ին կառավարության նիսստին քննարկվեց «ՀՀ եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ ՀՀ նավթամթերքի մատակարարումների բնագավառում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ Ղազախստանից էժան վառելիքի ներկրման արդյունքում ՀՀ վառելիքի շուկայում մրցակցություն կստեղծվի:
Սակայն պետք է ներպետական ընթացակարգերով վավերացվի ստորագրված համաձայնագիրը, ինչից հետո հայտնի կդառնա, թե ինչ ծավալի նավթամթերք է մտադիր Հայաստանը ներկրել Ղազախստանից: Ինչպես ասում են, բենզինի գնի նվազումը յոթ սարի հետեւում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում