Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոշ «անաչառ» լրատվամիջոցներ, հանրային և քաղաքական գործիչներ վերջին օրերին մի թեզ են շրջանառում, թե իբր Թեղուտի պոչամբարի և պատվարի խնդիրները միայն 2017-2018թթ․ «Վալլեքս» ընկերության պատվիրած հետազոտությունների արդյունքում է հայտնի դարձել։ Ընդորում հատուկ շահարկվում է այն փաստը, որ դրանք արվել են ամերիկյան «Global Resource Engineering» ընկերության կողմից, որն իրականացրել է նաև Ամուլսարի ոսկու ծրագրի թթվային դրենաժի գնահատումները։ Նաև մանիպուլյատիվ հարցադրումներ են արվում, թե ինչո՞ւ Ամուլսարի դեպքում բնապահպանները չեն վստահում նրանց տված եզրակացությանը, իսկ այ Թեղուտի դեպքում հավատում են դրանց, հայտնում են ՀԲՃ-ից:
Նախ նշենք, որ այդ երկու հետազոտություններն ընդհանրապես իրար հետ համեմատելի չեն և վերաբերում են լրիվ տարբեր ոլորտների։ Պետք չէ ոչ տեղեկացված շրջանակներին փորձել գցել թյուրիմացության մեջ։ Թեղուտի դեպքում դա արվել է արդեն իսկ կառուցված և մոտ չորս տարի շահագործված պոչամբարի պատվարի կայունության ինժեներաերկրաբանական գնահատում իրականացնելու համար, իսկ Ամուլսարի դեպքում՝ նախատեսվող և չգործող հանքավայրի թթվային դրենաժի ներուժի, տարածքի ջրերի հնարավոր աղտոտման և դրանց կառավարման վերաբերյալ։
Բացի այդ պետք է նշել, որ ամերիկյան այդ ընկերությունից բացի «Վալլեքսը» նույն հետազոտությունը պատվիրել է նաև ավստրալական «ATC Wiliams» ընկերությանը, որպեսզի վերջինս տրամադրի երկրորդ կարծիք որակավորված ինժեներների կողմից: Այս ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են 2018թ. ապրիլ ամսվա տեխնիկական զեկույցում, որը տվել է նույն եզրակացությունը, որ Թեղուտի պոչամբարը չափազանց վտանգավոր է:
Թերևս այսքանն Ամուլսարի հետ անհարկի համեմատությունների մասով, իսկ ստորև կետերով ներկայացնենք իրական պատկերը, թե ովքեր, երբ, ինչ են գրել և ինչ եզրակացություններ են տվել Թեղուտի պոչամբարի խնդիրների մասին՝ մինչև «Վալլեքսի» պատվիրած վերոնշյալ հետազոտությունների մասին տեղեկությունների հասանելի դառնալը․
«Վալլեքսը» թաքցրել և անտեսել է այս եզրակացությունն ու հետագայում կառուցել է լեռնային տեկտոնիկ տարածքի համար բոլոր առումներով անհամատեղելի էժան պոչամբար, որը նախատեսված չի եղել նման մեծ ծավալների համար՝ ինչն էլ հենց ակնհայտ դառավ 2015-2018թթ․՝ երեք տարվա շահագործման արդյունքում։ Ընդամենը մոտ 30 միլիոն տոննա պոչանքներ կուտակելուց հետո առաջ եկավ պոչամբարի պատվարի կայունության խնդիրը, որի պատճառով էլ հենց դադարեցվեց հանքավայրի շահագործումը։
Այս հաշվետվությունը ներկայացվել է բոլոր լիազոր պետական մարմիններին՝ հստակ գործողությունների համապատասխան առաջարկներով, բայց նախորդ կառավարությունները չեն արել ոչ մի էական քայլ խնդիրների լուծման ուղղությամբ։
Հենց պատնեշների կայունությունը չվտանգելու նպատակով է նաև, որ Հայաստանի պոչամբարներում կուտակվող կորզաթափոնները բաց են թողնում բնական միջավայր՝ առանց որևէ մաքրում իրականացնելու։ Դա տեղի է ունենեցել միշտ և հիմա էլ շարունակվում է գրեթե բոլոր գործող պոչամբարներում (Արծվանիկ, Թեղուտ, Ագարակ, Ախթալա և այլն)։ Դրա հետևանքով ջրերն ու հողերն աղտոտվում են բազմաթիվ ծանր և վտանգավոր մետաղներով՝ սննդային շղթայով հասնելով նաև մարդկանց և կենդանիների օրգանիզմ։
Իր գործունեության կարճ ժամանակահատվածում Թեղուտի պոչամբարի արտահոսքերն արդեն իսկ մեծ վնաս են պատճառել Լոռու և Տավուշի բնությանը, գյուղատնտեսությանը, ջրային պաշարներին և գյուղատնտեսությանը: Պոչամբարի արտահոսքերով աղտոտվում է Շնող գետը, որով 2-րդ դասի մաքուր ջրի փոխարեն արդեն հոսում է 5-րդ դասի ամենավատ որակի ջուր: Աղտոտված ջրերը հասնում են նաև Դեբեդ, որի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով տասնյակ գյուղերի համար:
6. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի այս եզրակացությունը Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը 2018 թվականի հոկտեմբերին ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ որպես հաղորդում առերևույթ հանցագործության մասին։ Մեր հաղորդումը փոխանցվել է Լոռու մարզի դատախազություն, որտեղից մեզ տեղեկացրել են, որ կատարվում են ուսումնասիրություններ պետական շահերի պաշտպանության շրջանակներում և արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։
Կարծում ենք, որ այս փաստերը լիովին բավական են, որպեսզի գիտակից քաղաքացիները կողմնորոշվեն, թե ո՞րն է Թեղուտի հանքի և պոչամբարի շուրջ իրականությունն ու ո՞րն է մանիպուլյացիան, և ովքե՞ր են զբաղված կեղծիքներ տարածելով և բնապահպանների ու բնապահպանական շարժումների ուղղությամբ ցեխ շպրտելով։ Զարմանալի միայն է ՀՀ կառավարության քար լռությունն այս խնդրի առնչությամբ և Թեղուտի հանքավայրի վերագործարկման թույլատրումը։ Չէ՞ որ գրեթե բոլոր պետական լիազոր և իրավապահ մարմինները շատ լավ տեղյակ են պոչամբարի այս խնդիրների մասին և ծանոթ են տարբեր տարիներին արված վերոնշյալ բոլոր հետազոտություններին և եզրակացություններին
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]