Շիրակի մարզը նազոյի հոր դուքյա՞ն:
Ցավոք մեր մարզի միակ ընդդիմադիրը ես (ընկերներիս հետ) եմ մնացել, շատերը վառ ընդդիմադիր են դառնում միայն ընտրությունների ժամանակ և բոշկա գլորելով փորձում ինչ որ բան քերել...
Եվ այս հանգամանքով պայմանավորված, ինչ լինում է ինձ են դիմում, ես էլ որոշել եմ խնդիրները միմիայն բարձրաձայնել, իսկ պայքար կվարենք միայն այն ժամանակ, երբ բարձրաձայնողները առաջինը իրենք փողոց դուրս գան և սեփական դժգոհությունը հայտնեն...
Ինչևէ, երեկ ամբողջ օրը ինձ են դիմել Գյումրու Է. Մատեի անվան իտալական պոլիկլինիկայի աշխատակիցները, ովքեր սարսափած են, ուրբաթ օրը, Շիրակի մարզպետուհին աշխատանքային օրվա ավարտից 10 րոպե առաջ, որոշել է նշված պոլիկլինիկայի գործող տնօրենին ազատել աշխատանքից, փոխարենը տնօրեն կարգել սեփական քեռակնոջը` Արևիկ Ծերունյանին, այս տիկնոջը չեմ ճանաչում, չեմ կարող որևէ բնորոշում տալ, բայց պոլիկլինիկայի աշխատակիցները սարսափով ասում էին, որ այս կնոջ պարագայում Շիրակի մարզի եկատիրինը իրենց օր ու արև չի տալու:
Ի դեպ, լուսանկարները, որտեղ տարբեր ժամանակահատվածներում պատկերված են բժշկուհի Ծերունյանը և եկատիրինը, ինձ են ուղարկել Շիրակի մարզպետարանից, նաև բողոքելով, որ տիկինը մարզպետարանն էլ է սարքել հոր դուքյան, ու Ցայգի աշխատակիցներով լցրել...
Հուսամ Նազոն այս ամենը կհերքի, բոլորիս սիրտն էլ դուքյանի մասով տեղը կընկնի:
Կարապետ Պողոսյան