|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, ուր ամփոփվում էր կառավարության գործունության 100 օրը, Նիկոլ Փաշինյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց:
Նախ նա խոսելով Մարտի 1-ի գործի մասին, ասաց, որ գործը ամբողջ ծավալով բացահայտված է:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությանը, նա նշեց, որ այս պահին առկա լուծումները հետևյալն են, որ վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո խորհրդարանը պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի վարչապետ, և միայն դրանից հետո կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ապա նա նշեց, որ կա ևս մեկ լուծում, այն է` իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այսինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին:
«Այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց այդ ԱԺ-ն, և երբ ժողովուրդը ձևակերպի դա որպես հստակ պահանջ, մենք էլ կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»,- ասաց վարչապետը:
Այսինքն, ըստ էության, սահմանադրական փոփոխության միջոցով հնարավոր է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, առանց վարչապետի հրաժարականի: