|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիան բավականին ուժեղ է, որպեսզի տրվի ԱՄՆ-ի շանտաժներին և սպառնալիքներին: Այդ մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` ԱՄՆ-ը փորձում է լուծել առկա քաղաքական խնդիրները ոչ թե բանակցությունների, այլ շանտաժիու սպառնալիքների լեզվով: «Սակայն մեր տնտեսությունը բավականաչափ ուժեղ է, որպեսզի չտրվենք այդ սպառնալիքներին և գրոհներին»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև ասել է, որ հոգևորական Բրանսոնի գործը առիթ է դարձել Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանման համար: