Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իրենց խմբակցության և վարչապետի հետ բանակցությունների մասին տեղեկություն չունի:
Ինչ վերաբերում է` արդյո՞ք կլինեն առաջարկներ սահմանադրական փոփոխությունների մասով, Պետրոսյանը նշեց, որ պետք է տեսնեն, թե ինչ է ներկայացնում վարչապետը, դրանից էլ կարող են առաջարկներ ծնվել: «Բայց քանի դեռ չունենք վարչապետի կողմից ներկայացված տեքստ, գուշակություններով չենք կարող առաջ շարժվել»,- հավելեց նա:
Հարցին` բացառո՞ւմ է, որ նոր ընտրական օրենսգիրքը պատրաստ կլինի մինչև դեկտեմբերի վերջը, և հնարավոր կլինի դրանով ընտրություններ անցկացնել՝ հաշվի առնելով, որ այն դեռ Վենետիկի հանձնաժողովի հավանությանը պետք է արժանանա, Պետրոսյանը պատասխանեց. «Եթե մենք ելնենք իրավական ակտը կյանքի կոչելու սովարական ժամանակագրությունից, ինձ թվում է՝ բավարար չէ, բայց եթե նրանք հրատապ խնդիր են դնում` մինչև տարեվերջ ավարտի հասցնել, տեխնիկապես դժվար է, բայց հնարավոր է»:
Նա նշեց, որ իրենք միշտ խոսել են, որ ցանկացած իրավական ակտում կատարվելիք կարևոր փոփոխությունների, առավել ևս` Սահմանադրության և սահմանադրական օրենքների մեջ փոփոխությունների ժամանակ հանրային իրազեկումն անհրաժեշտ է, իսկ այստեղ ինքը հանրային շահը վնասելու միտում է տեսնում: «Ինչպե՞ս կարելի է սահմանադրական փոփոխություններ կատարել և այն պարփակել միայն ԱԺ-կառավարություն պատերի տիրույթում»,- ասաց Պետրոսյանը: