Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթը խորհրդարանում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին:
Նշենք, որ Սահմանադրությանը հակասող են ճանաչվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ դատավորի ընտրության անցկացումը՝ ներառյալ առաջադրմանը եւ պաշտոնի ստանձնմանը վերաբերող կարգավորումները, էական մանրամասներ բովանդակելու կարգավորումներ են, որոնք պետք է ամրագրվեն «ՍԴ մասին» սահմանադրական օրենքում:
Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դրույթն անմիջապես ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական բաց, ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել է մինչեւ 2019 թ ապրիլի 1-ը:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններով հստակեցվում է ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու պահը, սահմանվում են իրավասու մարմիններին տեղեկացնելու, ընտրության ժամկետները:
Նշենք, որ ՍԴ անդամի նոր թեկնածու է ներկայացվել Գոռ Հովհաննիսյանը: Ընդունված օրենքի համաձայն` եթե նոր թեկնածուն այս անգամ էլ չընտրվի, նա չի կարող որպես ՍԴ անդամի նոր թեկնածու մեկ անգամ էլ ներկայացվել, մինչդեռ այն թեկնածուները, որոնք առաջադրվել են 6-րդ գումարման ԱԺ-ում և չեն ընտրվել, նրանց թեկնածությունը 7-րդ գումարման ԱԺ-ում կարող է առաջադրվել: