|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի՝ հոկտեմբերի 30-ին կայանալու է ՊԲ շահագործումից հանված ավտոմեքենաների, դրանց առանձին ագրեգատների ու հանգույցների աճուրդ-վաճառք:
Աճուրդ-վաճառքին կարող են մասնակցել զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները, զինվորական հաշմանդամները, պահեստազորի զինծառայողները, ԱՀ ՊՆ և ՊԲ համակարգի զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք:
Հավելյալ տեղեկատվության համար դիմել ԱՀ ՊՆ սոցիալական պաշտպանության բաժին: Հեռ.՝ (047) 95 02 35
ՊԲ շահագործումից հանված ավտոմեքենաների, դրանց առանձին ագրեգատների ու հանգույցների աճուրդի անցկացման կանոնակարգը՝ այստեղ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն