|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13253131 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 110 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 102 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 8 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 463 397 040 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8950 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 8 դիլեր: