Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է․
«Ես մի ընկեր ունեմ։ Նա խիղճ ունի, ու նրա մոտ հիմա նևրոզ է։ Ասում է՝ Ձեռքերս բարձրացնել չեմ կարող։ Հիմա՝ որպեսզի ձեռքերը միանան, անջատել է իրեն աշխարհից, նորություններից, նիկոլիզմից։ Երեխաներ ունի, ուզում է, նորից փորձել ապրել։
Մեկ ուրիշ ընկեր արդեն երեք ամիս չի կարող քնել, տնից դուրս գալ, մարդկանց աչքերին նայել։ Ինքը առաջին պատերազմի մասնակից է, հաշմանդամ։ Որդին՝ այս պատերազմով անցավ։ Նա փակվել է ինքն իր մեջ, որովհետև խիղճ ունի, տեսնում է, որ պատերազմն ավարտվել է, պարտությունը չի ավարտվում, ու չկա մեկը՝ անասնապետության հեղինակներին կանգնեցնի։ Նա տեսնում է, որ շտաբը ինչ որ բան է ասել, բայց, կարծես բան չի անում։ Իսկ ինքը պատասխանատու զինվոր է, իրեն է մեղադրում։
Այո՝ անասնապետություն ու հոտ։ Այս երկու բառն են բնորոշում ժամանակակից Հայաստանը, որտեղ ոչ ոք իր բարձրության վրա չի և ոչ ոք չի ուզում, չի կարող, կամ պատրաստ չի դա խոստովանել։
Իշխանությունը, պոռնիկի նման փողոց չափելով, դմփ-դմփ-հուական հոգին է հանել քաղաքական աճուրդ - վաճառքի։ Փոխանակ լսի ընդդիմությանը, փորձի մարել հակասությունները, հանում իր հոտը ժողովրդի դիմաց՝ հանուն Երկրի վերջնական ոչնչացման։
Նախագահը օտարի դրածո, գործադիր իշխանությունը՝ օտարի գործակալ, քաղաքացիները՝ օտարամոլ։
Փորձիր մեկից հարյուր դրամ ավել հարկ վերցնել։ Քեզ կուլ կտան։ Իսկ որ, Երկրի կեսը տարել են ու շարունակում են տանել՝ թքած։ Եւ սա մենք ենք, Աստծո հետ դու- ով ու Աստվածների լեզու՝ Հայերենով հարաբերվողներս՝ սնապարծ ու անազնիվ։
Եվ ես, Ձեր ժամանակակիցը, այնպիսի արհավիրքներ եմ տեսնում առջևում, որ երբեմն, թվում է կխելագարվեմ, եթե դրանց մեկ տոկոսը իրականություն դառնա։ Ցավոք, իմ կանխատեսումները իրականություն դառնալու հակում ունեն։ Սակայն, գիտնականները, մտավորականները, եկեղեցին, պառլամենտական ընդդիմությունը՝ քնած են։ Ոչ ուսումնասիրում են, ոչ ծրագիր մշակում, ոչ էլ լսում են։ Մտավորական կլինի, թե քաղաքական գործիչ, ամեն անգամ դուրս կգան, անասնապետության գլխավորի մասին կասեն որ դավաճան է ու կգնան տուն, կարծես թե ասելով հարցը լուծեցին։
Հայ ժողովուրդը հասել է հասարակական հարաբերությունների զարգացման այնպիսի մի աստիճանի, որի դեպքում բոլոր մարդիկ իրենց եսը թողնում են տանը ու դուրս գալով աշխատանքի՝ տանում են դերեր՝ մեկը ընդդիմության, մեկը երեսփոխանի, մեկը՝ դատավորի, ու այսպես շարունակ։ Եվ այս պարազիտ - մակաբույծնեերի հասարակությունը ղեկավարում են լարիսամինասյաններն ու մերօրյա պաշտոնյաները։ Եվ այս կեղծիքից ծանրացած ամբողջ վերնաշենքը զինվորի ու շինականի ուսերին է դրված։
Շառլատանների ժամանակներ են՝ առջևում - ժանտախտ։ Կփրկվեն միայն սեփական Երկիրը իրենց զավակի նման սիրողները, ու նրանք էլ կփրկեն մեր վաղվա օրը»։