«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում այդպես էլ 40+1 տոկոս չհավաքած «Լույս» դաշինքն այս փուլում երկակի ստանդարտներով առաջնորդվելու մարտավարություն է ընտրել:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ ենք, որովհետեւ վերջապես պետք է հասկանանք, թե ուժերի ինչ դասավորումներ են տեղի ունեցել հեղափոխությունից հետո, ինքներս մեզ համար պարզենք մեր անելիքներն ու հստակեցնենք նպատակները, այլապես, ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում, անհասկանալի երեւույթները շատ են, իսկ մենք կոնկրետություն ենք ուզում»,- «Իրատեսին» ասաց «Լույսի» համախոհներից մեկը:
Նրա փոխանցմամբ՝ Փաշինյանի ու նրա թիմի հայտարարությունները հալած յուղի տեղ չեն ընդունում, բայց արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում օժանդակելու են նրան:
«Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու կազմում մեր գործունեությանը, ապա փորձելու ենք հանդես գալ ընդդիմադիրի կեցվածքով: Ճիշտ է, հակազդելը դժվար է լինելու, բայց անելու ենք հնարավորը, որ միանձնյա որոշումներ չընդունվեն»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: