|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Կառավարությունը վաղը ուժը կորցրած կճանաչի կառավարության` 2012 թվականի հուլիսի 18-ի «Գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների օրենսդրական դաշտը Եվրամիության օրենսդրական դաշտին մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 1328-Ն որոշումը: Նման որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության` ՄՄ-ին և Միասնական տնտեսական տարածքին անդամակցությամբ:
Գյուղատնտեսության եւ ագրովերամշակման ոլորտների օրենսդրական դաշտը ԵՄ դաշտին մոտարկելու ծրագիրը հիմնականում հայկական արտադրության գյուղատնտեսական ապրանքները ԵՄ պահանջներին համապատասխանեցնելուն էր ուղղված, որի անհրաժեշտությունը ՄՄ-ին անդամակցելուց հետո, բնականաբար, վերանում է:
Այսինքն` Հայաստանը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցության պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ագրոարդյունաբերության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը համապատասխանեցնել ոչ թե ԵՄ, այլ ՄՄ համապատասխան օրենսդրությանը:
«Գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների օրենսդրական դաշտը Եվրամիության օրենսդրական դաշտին մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» որոշումն ուժը կորցրած ճանաչելուց հետո կսկսվի ագրոարդյունաբերության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը Մաքսային միության համապատասխան օրենսդրական դաշտին համապատասխանեցնելու գործընթացը: