կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-19 13:10
Քաղաքական

Օրենքո՞վ, թե՞ երկակի ստանդարտներով. ՀՀ իրավապահ համակարգի դեմքը

Օրենքո՞վ, թե՞ երկակի ստանդարտներով. ՀՀ իրավապահ համակարգի դեմքը

Հանրապետության հրապարակում ռազմական դրության պայմաններում երեկ տեղի է ունեցել զինվորական համազգեստավորների չարտոնված հավաք, որին մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը:

Ելնելով նշված պաշտոնյաների ցուցաբերած ակտիվությունից, մասնակիցների հետ գրկախառնությունից և այլնից՝ կարելի է ենթադրել, որ հենց իրենք են կազմակերպել հանրահավաքը:

Փաստենք, որ նախորդ օրերին վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքների կազմակերպման համար ոստիկանության բաժանմունքներ, ԱԱԾ, այնուհետև ՀՔԾ են բերման ենթարկվել և հրավիրվել մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ, կուսակցությունների ղեկավարներ, հանրահավաքին ելույթ ունեցող մտավորականներ ու անհատ գործիչներ: Նրանցից շատերին արդեն իսկ ներկայացվել են մի շարք մեղադրանքներ:

Հետևաբար, որպեսզի ՀՀ իրավապահ համակարգն ապացուցի, որ չի՛ առաջնորդվում երկակի ստանդարտներով, իշխանությունների հլու կամակատարը չէ՛ և իսկապես ծառայում է օրենքին ու պետությանը, կա՛մ պետք է շուտափույթ կերպով կարճի նախորդ օրերին հանրահավաքի կազմակերպիչներին ներկայացված մեղադրանքները, կա՛մ նշված հանրահավաքի կազմակերպման համար ևս հարուցի քրեական գործ՝ նշյալ երկու պաշտոնատար անձանց ևս, որպես հավաքի կազմակերպման կասկածյալների, ներգրավելով այդ գործի մեջ:

Վ. Սարգսյան

Нет описания.

Нет описания.