Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին խնդրեցին մեկնաբանել վերջին օրերին փոքր ու միջին ձեռնարկատերերի կողմից հնչեցվող բողոքները ՊԵԿ գործելաոճի վերաբերյալ: Որոշ փոքր ու միջին ձեռնարկատերեր բողոքում են, որ ՊԵԿ-ը կոշտ վարչարարություն է իրականացնում և ՀԴՄ կտրոն չտալու համար էլ տուգանում:
ՊԵԿ նախագահը պնդեց` ՓՄՁ-ների նկատմամբ կոշտ վարչարարություն չի իրականացվում:
Դիտարկմանը, թե ՓՄՁ-ների մոտ բողոք է հասունանում, նրանք սպառնում են փակվել, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Մեզ բունտերը չեն վախեցնում, կարծեմ` ոչ թե բունտերով պետք է առաջնորդվենք, այլ օրենքի տառը լիակատար պահպանելու պահանջով: Եթե օրենսդրությունը լավը չէ, այն պետք է փոխել, և կառավարությունը հայտարարել է, որ սեպտեմբերին օրենսդրական փաթեթով գնալու է Ազգային Ժողով: Սակայն մինչև սեպտեմբեր ՊԵԿ-ը, որպես վարչարարություն իրականացնող մարմին, պարտավոր է պահպանել օրենսդրության տառը: Եթե դա հարկ վճարողներին դուր չի գալիս, կներեք, բայց մենք դուր գալ-չգալու կատեգորիաներով չենք առաջնորդվում»:
Ինչ վերաբերում է մաքսային ոլորտի բողոքներին, Դավիթ Անանյանը նշեց, որ ցանկացած պարագայում այն, ինչ օրենսդրությամբ սահմանված է, ՊԵԿ-ն իր սուրբ պարտականությունը պետք է կատարի` ձևակերպելով մաքսային փաստաթղթերը: «Եթե որևէ անձ որոշում է, որ ինքը պետք է PR իրականացնի` իր լվացքի մեքենան ջարդուփշուր անելով, այդ պարագայում մենք ի՞նչ պետք է անեինք: Մենք մամլո հաղորդագրություն ենք տարածել տվյալ անձի վարքագծի վերաբերյալ»,- ասաց նա: