Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ ցանկանում մտնել ներկուսակցական հարցերի մեջ, միայն կարող եմ արձանագրել, որ Խաժակյանն այս ընթացքում աչքի է ընկել իր ընդդիմադիր, ակտիվ, արդյունավետ գործունեությամբ և այս որոշումը տարօրինակ էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությանը, ըստ որի քննարկում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանի հետկանչի հարցը։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պետք է մեկնաբանեն, թե ինչ հարցերից ելնելով և ինչի համար է այս ամենը, քանի որ դա իրենց ներկուսակցական խնդիրն է:
«Մենք արտաքինից տեսել ենք հրապարակային ընդդիմադիր ավագանու անդամի շատ ակտիվ գործունեություն, մեկ տարվա ընթացքում, թե իրեն խանգարել են, կամ համոզել են, դա ես չեմ կարող մեկնաբանել, իրենք պետք է անկեղծ ասեն, թե ինչ է կատարվում»,-ասաց նա:
Ըստ նրա` Դավիթ Խաժակյանի դուրս գալով՝ կթուլանա ընդդիմադիր ավագանու գործունեությունը: «Ամենաարդյունավետ ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը դուրս է գալիս, պարզ է, այդ արդյունքում կթուլանա Երևանի ավագանիում ընդդիմության գործունեությունը, քանի որ ինքը, կարծեմ, ամենաակտիվներից մեկն էր, եթե ոչ ամենաառաջինը»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ամեն դեպքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատճառաբանություններն իր համար, որպես քաղաքացի, համոզիչ չէին: «Դրանք դեռ լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն, բայց այն պարզաբանումները, որոնք տվեցին, համոզիչ չէին»,-ասաց նա: