կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-01 15:38
Քաղաքական

ԱԱԾ-ն նախարարություն դառնալու դեպքում, քաղաքականացվելու է. Արթուր Վանեցյան

ԱԱԾ-ն նախարարություն դառնալու դեպքում, քաղաքականացվելու  է. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելը վտանգ է պարունակում` այն կքաղաքականացվի. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման։ Եթե կլինի որոշում, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ուզում եմ ասել, որ ամեն դեպքում նախարարը քաղաքական պաշտոն է, եթե ԱԱԾ ղեկավարը նախարար է և զբաղվի քաղաքականությամբ, փորձելու է, ուզի թե չուզի, առաջ տանել իրենց քաղաքական ուժի... Քաղաքականացվելու է», - ասաց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ գոյություն ունի պաշտպանության նախարարություն, բայց կա նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ, որն իրականացնում է զորքի անմիջական ղեկավարումը, և որ ԳՇ պետը քաղաքականության հետ որևէ կապ չունի:

Անդրադառնալով իր ղեկավարած կառույցի հաշվետվողականությանը՝ Վանեցյանը նշեց, որ վերացված է այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին:  «Գոնե վերջին 10 ամիսներին չկա մի դեպք, որ մենք չենք պատասխանել որևէ հարցի, եթե այդ հարցը չի պարունակում պետական գաղտնիք»,- ասաց ԱԱԾ տնօրենը։