կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-08 11:20
Հասարակություն

Իրականում ինչ եղանակով է Facebook-ում Like-եր հավաքում Տարոն Մարգարյանը

Իրականում ինչ եղանակով է Facebook-ում Like-եր հավաքում Տարոն Մարգարյանը

Ապրիլի 1-ին Facebook սոցիալական կայքում հայտնվել է «Ավելի լավ Երևան» անվանումով էջը, որն այս պահի դրությամբ արդեն շուրջ 6500 Like ունի:

 

Սակայն «Ի լուրին» շատ արագ պարզ է դարձել, թե 7 օրվա ընթացքում ինչպես է Տարոն Մարգարյանի նախընտրական էջը հավաքել այս Like-երը: Պարզվում է, որ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջի սպասարկման տեխնիկական խումբը հեշտ ձև է գտել` Like-եր հավաքելու համար: Նրանք Facebook-ում գովազդ են տեղադրել «3 քույրերին բռնաբարել են հոր աչքի առջև» վերնագրով, այն կարդալ ցանկացող օգտատերերը հայտնվում են «Ավելի լավ Երևան» էջում, որտեղ նրանց առաջարկում են սեղմել Like ու կարդալ այդ լուրը:

 

Փաստորեն, հենց այս միջոցներով էլ հավաքվել են վերը նշված 6500 Like-երը: «Ավելի լավ Երևան» էջում, բացի նշված լուրից, տեղադրված է նաև դեղին մամուլին հարիր «լայքաբեր» լուրերի ընտրանի՝ հետևյալ վերնագրերով` «ՀԱԿ երիտասարդները ծաղրուծանակի են ենթարկում Ր. Հովհաննիսյանին», «Դաժանությունը՝ ֆուտբոլում» (տեսանյութեր), «Նստացույց հայտարարած ուսանողները միմյանց ծեծել են» և այլն:

 

Հատկանշական է, որ բոլոր այս լուրերը վերցված են «անկախ» քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին պատկանող Times.am կայքից: