Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին ներկայացրեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին:
Տնօրենը շնորհավորեց վերջինիս նշանակման կապակցությամբ, մաղթեց հաջող ծառայություն և վստահեցրեց, որ ՀՀ ԱԱ ծառայությունը մշտապես պատրաստ է աջակցել սահմանների պահպանության հարցում:
Քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն այդ համագործակցության էլ ավելի ամրապնդմանը:
ՌԴ կողմը ևս պատրաստակամություն հայտնեց նպաստել հնարավոր համագործակցության զարգացմանը, ապա անդրադարձ եղավ ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը: