Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից. ԱԺ-ում լրագրողների` Նիկոլ Փաշինյանի ակնարկած դավադիրների մասին հարցին այսպես պատասխանեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե որո՞նք են լինելու ԱԱԾ-ի գործառույթները վարչապետի մատնանշած վեթինգի իրականացման դեպքում, Արթուր Վանեցյանը պատասխանեց, թե չգիտի ինչ ընթացակարգով է այն լինելու՝ օրե՞նք, թե՞ որոշում, բայց երբ հստակեցվի, թե այն իրենից ինչ է ներկայացնելու, և եթե ԱԱԾ-ն ունենա իր անելիքները, ապա միանշանակ կատարելու է դրանք:
Հարցին՝ միայն դատավորնե՞րն են վեթինգի ենթարկվելու, Վանեցյանն արձագանքեց. «Ես անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ որևէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի և այլնի մասին: Պետք է անել ամեն ինչ, որ հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձին որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը` թե ինչ ձևով է նշանակվել, կապերը և այլն»:
Հակադարձմանը, որ մեկ տարի հետո են կառավարությունում որոշել, որ պիտի վեթինգ լինի, Վանեցյանը պատասխանեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր չի սկսվել: «Կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է սկսվել ոչ բռնի, «թավշյա հեղափոխության» հաջորդ օրվանից։ Եղել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, որի առաջնագծում եղել է ԱԱԾ-ն։ Եվ մինչև այսօր մենք իրականացնում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»,- ընդգծեց նա:
Այս համատեքստում Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ «դատավորների վերաբերյալ դոսյե ԱԱԾ-ում չկա»:
«ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անհրաժեշտության դեպքում և համապատասխան օպերատիվ- հետախուզական գործունեության մասին օրենքի՝ լինի այդ անձը դատավոր, ԱԱԾ-ական, շարքային քաղաքացի, թե` նախարար, դա որևէ կապ չունի»,- ասաց ԱԱԾ տնօրենը: