ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ԱԱԾ-ն իր աշխատակիցներին պարգևավճարներ չի տվել:
Նրա խոսքով` ինքն անգամ տեղյակ չի եղել այդ մասին: «Պարգևատրումներ չենք եղել, և ես տեղյակ էլ չէի այդ ամենի վերաբերյալ, մամուլից եմ տեղեկացել»,- ասաց Վանեցյանը:
Հարցին, թե ի՞նքն էլ չի ստացել պարգևավճար, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ ոչ, չի ստացել:
Հիշեցնենք, որ պետբյուջեից պետական գերատեսչությունների` հատկապես բարձրաստիճան ղեկավարությանն աստղաբաշխական թվերով պարգևատրումների թեման հասարակության լայն շերտերի դժգոհությունն է առաջացրել: