|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Օգոստոսի 21-ին, ժամը 05.15-ին ահազանգ է ստացվել, որ Ավանի գերեզմանատանից դեպի Դուրյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Subaru Forester» մակնիշի 34OZ016 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Հ. ծնվ. 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհաեզրին գտնվող ծառին: Ա. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և անջատել ավտոմեքենայի մարտկոցը: