Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Օգոստոսի 25-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ԳԱԶել մակնիշի (վարորդը՝ Լ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով ուղևորները՝ Պ. Գ.-ը (1995թ.), Ա. Ս.-ը (2004թ.) և Հ. Դ.-ը (2005թ.) համապատասխանաբար հոսպիտալացվել են Աստղիկ և Սրբ. Մարիամ Աստվածածին բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: