|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Ազեր Հասիմովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` կապված այն հանգամանքի հետ, որ Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ. հայտնում է haqqin.az-ը:
Նա ասել է, որ Փաշինյանն առաջին անգամը չէ, որ քիթը մտցնում է Ադրբեջանի ներքին գործերի մեջ:
Հասիմովը նշել է, որ եթե Ադրբեջանը սկսի նույնն անել, ապա Փաշինյանի իշխանությունը երկար չի տևի: Ըստ նրա` «Փաշինյանի դիկտատուրայի ռեժիմը Հայաստանին տանում է դեպի անդունդ», այդ իսկ պատճառով Ադրբեջանին ձեռնտու է նրա իշխանությունը:
Հասիմովը նաև նշել է, որ Փաշինյանը պարզապես շոումեն է, և որ նրա որդին, ի տարբերություն Իլհամ Ալիևի որդու, բանակում կենցաղային հարցերով է զբաղված: