|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԼՂ հակամարտությունը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել, անհրաժեշտ է փուլային մոտեցում:
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի ելույթին: «Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմիցս հայտարարել են համանախագահ երկրները»,- ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Ադրբեջանը նույնպես արձագանքել է Լավրովի հայտարարությանը: Բաքուն ողջունում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով կարգավորելու մասին հայտարարությունը: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը. հայտնում է АПА-ն: