կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-14 17:00
Հասարակություն

Երևանի կրթամշակութային խնդիրներն ու Դաշնակցությունը

Երևանի կրթամշակութային խնդիրներն ու Դաշնակցությունը

«Հարցեր` Դաշնակցությանը» ֆեյսբուքյան նախագծի շրջանակում 2018 թ. սեպտեմբերի 14-17-ը Ձեր հարցերը սույն հայտագրի (Event) միջոցով կարող եք ուղղել Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ թեկնածու Պարույր Սանթրոսյանին:
Թեման՝ «ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»:

ՊԱՐՈՒՅՐ ԱՐՄԵՆԱԿԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Ծնվել է 11 սեպտեմբեր 1970թ.-ին

Սովորել է Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում (1977 – 1987թթ.)
1987-1992թ. Երևանի անասնաբուժական - անասնաբուծական ինստիտուտի Անասնաբուժական ֆակուլտետում՝ Անասնաբույժ դիպլոմավորված մասնագետի որակավորումով
2000 – 2001թթ. Ջորջ Մարշալի անվան միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի կենտրոն (Գերմանիայի Դաշնություն)

1993 – 1995թթ. ՀՅԴ բյուրոյի Երևանի գրասենյակի պատասխանատու 
«Արցախ» ֆոնդի փորձագետ համատեղությամբ 
1996 – 1997թթ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին գրասենյակի ղեկավար 
1998 – 1999թթ. «Երկիր» օրաթերթ`տնօրեն 
1999-2003թթ. ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի գլխավոր մասնագետ-փորձագետ 
2003-2006թթ. ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանի խորհրդական 
2006թ.- ից ցայսօր Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջ Տնօրեն

16.01.2015 թվականին պարգևատրվել է Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության, բանակ-ուսումնական հաստատություններ կապերի խորացման գործում ունեցած ներդրման համար՝ ՀՀ Պաշտպանության նախարարի պատվոգրով։ 
2016 թ-ի դեկտեմբերի 5-ին Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով։ 
2016թ-ի դեկտեմբերի 5-ին «Թատերական գործի զագացման ու պրոպագանդման, երիտասարդ սերնդի կրթման գործում ունեցած ներդրման համար» պարգևատրվել է Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով։ 
Բազմաթիվ հոդվածների և երկու գրքի հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երեք դուստր։

«Հարցեր Դաշնակցությանը» ֆեյսբուքյան նախագիծ է, որի շրջանակներում Դուք հնարավորություն կունենաք նշված թեմաների շուրջ Ձեր հարցերն ուղղել կուսակցության պատասխանատուներին, ԱԺ պատգամավորներին, նախարարներին, մարզպետներին, ընտրությունների ընթացքում՝ նաև ՀՅԴ նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին: 
Հարցերի պատասխանները կտրվեն կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով www.arfd.am :