կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 23:13
Արցախ

Հադրութում տեղի է ունեցել ամառային կրթամշակութային ճամբարի բացման արարողությունը

Հադրութում տեղի է ունեցել ամառային կրթամշակութային ճամբարի բացման արարողությունը

Հադութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնի դպրոցում այսօր տեղի է ունեցել ամառային կրթամշակութային ճամբարի բացման արարողությունը. այն տևելու է մինչև օգոստոսի 10-ը:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա կարևորել է կրթամշակութային ճամբարի կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ նման միջոցառումների ժամանակ ի հայտ են գալիս շնորհալի երեխաների ներուժն ու գիտելիքները:Միջոցառմանը Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մատթևոս քահանա Դրավանցը հանդես է եկել օրհնության խոսքով։ Հադութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն էլ ասել է, որ Ճամբարի կազմակերպմանն աջակցել է Արցախյան գոյամարտի խիզախ նահատակներից՝ Էրիկ Աբրահամյանի դուստր Քնար Աբրահանյանը:

Ե. Հայրիյանը նշել է, որ չնայած Ք. Աբրահամյանն ապրում է հեռավոր Ամերիկայում, բայց հոգու թելերով կապված է իր ծննդավայրին՝ Հադրութին, այն հողին, որտեղ ամփոփված է իր հայրը:

Խոսելով ճամբարի մասնակիցների և ծրագրի մասին, նա մասնավորապես ասել է. «Ճամբարին մասնակցում են Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի 4-7-րդ դասարանի շուրջ 100 աշակերտ ՝ չորս խմբով: Ճամբարային ծրագիրը լինելու է չափազանց հետաքրքիր: Այն կոչված է նպաստելու ճամբարականների ներուժի ակտիվացմանը, նրանց կրթական և մշակութային գիտելիքների զարգացմանը, ազգային արվեստին՝ երաժշտությանը, կինոյին, ազգագրական պարերին, ազգային խոհանոցին ծանոթացմանը, թիմային աշխատանքի ու հաղորդակցման հմտությունների կատարելագործմանը և այլն»:

Ելույթներով հանդես են եկել նաև Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը, դպրոցի տնօրենը և Քնար Աբրահամյանը։