Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի կապիտալ շինարարության ոլորտում էական ծրագրեր ունենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց մանրամասները։
«Կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում է 74 կրթական, մշակութային և մարզական նշանակության օբյեկտների աշխատանքներ, դրանց մի մասը արդեն ավարտման փուլում է, մի մասը ավարտվել է, մի մասը կավարտվի մինչև հուլիս, մաքսիմում օգոստոս»,-ասաց նա։
ԿԳՄՍ հետ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ պատրաստ է նրանց պատվիրատվությամբ 30-ից ավելի նախագծային աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ՝ 111 կրթամշակութային օբյեկտների նախագծման աշխատանքներ ավարված են։
Նախագծված այս օբյեկտներից 90-ի շինարարությունը Քաղաքաշինության կոմիտեն կիրականացնի, 21-ինը, որոնք հիմնականում նորոգումներ են, կիրականացվեն նախարարության պատվիրատվությամբ։
Ընթացքի մեջ է նաև առողջապահական 12 օբյեկտների նախագծումը․ կավարտեն նույն ժամանակահատվածում։
Տիգրան Ավինյանն ասաց, որ կարևոր է, որ առաջանցիկ տեմպով կառուցեն, որովհետև երկրի տնտեսության համար էական նշանակություն է ունենալու այս ծավալի շինարարությունը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հավելեց, որ 5 միլիարդ դրամի նախագծանախահաշվային փաստաթղթեր ունի նախարարությունը․ «Դրանք շատ բազմազան են և ՀՀ ամբողջ տարածքում են տեղի ունենալու, ինչը կնշանակում է, որ արտագնա աշխատանքի չմեկնած շինարարական ոլորտի աշխատակիցները կարող են ներգրավվել այս աշխատանքներում»։
Մանրամասն՝ տեսանյութում․