Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ռուսական Лайф.ру-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի նշանակմանը:
«Փաշինյանն իր օգնականի պաշտոնում նշանակել է ոմն Սոֆյա Նավասարդյանի, որի միակ նվաճումն այն է, որ նա, պարզվում է, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի անձնական վարսահարդարն է»,- գրում է կայքը:
Ըստ հոդվածի հեղինակի` դա արվել է ոչ թե Նավասարդյանի պետական տաղանդների համար, այլ այն նպատակով, որ նրա ծառայությունների համար հնարավոր լինի վճարել Հայաստանի Հանրապետության` ոչ ամենահարուստ բյուջեից: Դա լավ ցույց է տալիս, թե ինչպես են հաղթած «հեղափոխականները» վերաբերվում պետական գրպանին»,- նշում է հոդվածագիրը:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ Փաշինյանը և նրա հետևում կանգնած արևմտամետ քաղաքական կոալիցիան իշխանության եկան` արտոնություններին վերջ տալու, չինովնիկների վրա ծախսերի կրճատման և ժողովրդին մոտ լինելու խոստումներով: «Փաշինյանը, սակայն, սկսեց «Ֆեյսբուք»-ի միջոցով հաղորդակցվել, ինչի պատճառ էլ դարձան պետական մոտեցումներում կոսմետիկ փոփոխությունները»,- գրում է կայքը:
Հոդվածագիրը նաև նշում է, որ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե հավատրիմ է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին, թվում են առնվազն տարօրինակ: «ՀՀ վարչապետը շրջապատել է իրեն եվրոպական և ամերիկյան ծրագրերի շրջանավարտներով, ծրագրերից շատերը ֆինանսավորել են պետդեպարտամենտը, Եվրահանձնաժողովը… Միևնույն ժամանակ, նախորդ վարչապետերի և նախագահների թիմերից շատ պրոֆեսիոնալներ գիտակցաբար արհամարհվում են և անգամ բռնաճնշումների ենթարկվում. աղաղակող դեպք դարձավ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը»,- գրում է կայքը:
Հոդվածագիրը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նավասարդյանը «Կյանքի խոսք» աղանդի անդամ է: Եվ, դա, ըստ կայքի, միակ դեպքը չէ:
«Վերջերս «Կյանքի խոսքի» հետ իր կապի մասին հայտարարեց ՀՀ վարչապետի վարչակազմի գործերի կառավարող Գևորգ Աճեմյանը: Հարց է առաջանում` ի՞նչն է ստիպում ՀՀ ներկայիս վարչապետին նման տարօրինակ կադրային որոշումներ կայացնել: Գուցե աղանդավորների հայացքներն ինչ-որ կերպ հարազա՞տ են Փաշինյանին: Գուցե, հաշվի առնելով Նավասարդյանի մտերմությունը նրա տիկնոջ հետ, աղանդավորները ինչ-որ էքսկլյուզիվ տվյալնե՞ր ունեն Փաշինյանի գործերի մասին: Այդ հարցերի պատասխաններից կախված կլինի այն` որքան խորն է Երևանի ներկայիս ղեկավարությունը խրվել արտասահմանյան ազդեցության կենտրոնների հետ համագործակցության մեջ, որոնք աշխատում են հայ-ռուսական հարաբերությունների համընթաց զարգացման դեմ»,- եզրափակում է հոդվածագիրը: