|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանը, ով միջազգային հետախուզման մեջ է, հանվել է հետախուզումից ՌԴ-ի տարածքում. հայտնում է Интерфакс-ը` իր աղբյուրին հղումով:
Նման որոշում կայացվել է Հարությունյանի գործով նյութերի ուսումնասիրությունից հետո: Ըստ աղբյուրի` ՌԴ-ում Հարությունյանին ոչինչ չի սպառնում, սակայն, եթե նա հայտնվի ԱՊՀ երկրներում, նրան կարող են ձերբակալել և արտահանձնել ՀՀ-ին:
Աղբյուրը նաև մանրամասնել է, որ ՊՆ նախկին ղեկավարի ձերբակալության և արտահանձնման մասին հարցումը Մոսկվան ստացել է ոչ թե ՀՀ գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով:
Հարությունյանը հետախուզման մեջ է Մարտի 1-ի գործով: