Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվող 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի շրջանակում հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցկացվի: Այդ մասին է Интерфакс-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։
Աղբյուրներից մեկի խոսքերով՝ դատական բժիշկները պետք է որոշեն զինծառայողի հոգեկան վիճակը։ «Բոլոր փորձաքննությունները, այդ թվում՝ նաև սա, կանցկացվեն Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում»,- ասել է աղբյուրը։
Նա նշել է նաև, որ Պերմյակովին պաշտպանում է ռուս փաստաբան, ով ապրում է Հայաստանում։ «Նրա ինքնությունը հասկանալի պատճառներով չի բացահայտվում։ Նա կատարում է իր ծառայողական պարտքը»,- հայտնել է գործակալության աղբյուրը։