կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-04 13:43
Քաղաքական

Կարծում եմ` թյուրըմբռնում կա. վարչապետը` Մարությանի հայտարարությունների մասին

Կարծում եմ` թյուրըմբռնում կա. վարչապետը` Մարությանի հայտարարությունների մասին

Կարծում եմ` թյուրըմբռնում կա. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարություններին:

«Կարծում եմ` թյուրըմբռնում կար, ցավում եմ: Գուցե Հայկ Մարությանն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այնքան էլ ճշգրիտ չեն եղել»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: «Ես կարծում եմ` ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի ու սպիտակի»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Մարությանը հայտարարել էր. «Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են»: Նա նաև ասել էր. «Մեր թիմի դեմ խաղ չկա»: