|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եվրոպական հանձնաժողովը զեկույց է հրապարակել` Եվրոպական հարեւանության քաղաքականության իրացման ընթացքի մասին, որում ասվում է, որ ԵՄ-ն շարունակում է կողմ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ստատուս-քվոն անկայուն է:
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն շուտափույթ քաղաքական լուծում է պահանջում` միջազգային իրավունքի համապատասխան: ԵՄ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ համանախագահների առաջարկություններին: 2016 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ լարվածություն նկատելի եղավ: ԵՄ-ն շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարի ռեժիմը, մեղմացնել հռետորաբանությունը եւ մասնակցել ԵԱՀԿ Մկինսկի խմբի հովանու ներքո խաղաղարար բանակցություններին», - ասվում է զեկույցում: