Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մոսկվան կշարունակի աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն այդ շատ բարդ, բայց լուծելի հիմնախնդիրը կախված է երկու ժողովուրդների եւ երկու նախագահների բարի կամքից. ըստ РИА «Новости»-ի` երիտասարդության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպայի սառեցված այն քիչ հակամարտություններից է, որը կարելի է կարգավորել:
Մեդվեդեւը նաեւ իր տպավորությունն է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ պարբերական հանդիպումներից: «Երկու նախագահների շրջապատները վատ հարաբերությունների մեջ չեն եւ հանգիստ հայերենից անցնում են ադրբեջաներենի, եւ հակառակը: Դա թաքնված պահ է, սակայն նախագահներն էլ միմյանց հետ վատ չեն. երբ նստած ենք լինում սեղանի շուրջը, նրանք շատ լավ շփվում են»,- քաղաքական «գաղտնիքը» է հրապարակել ՌԴ նախագահը:
Իհարկե, նա խոստովանել է, որ կարգավորման առումով կան իրական բարդություններ` պատմությունը, իրավական նորմերի տարատեսակ ըմբռնումը, շահերի տարբերությունը: