|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Հ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Ողջունելով դեսպանին՝ տնօրենն անդրադարձավ երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը, նշեց, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձավ արդեն հաստատված ամուր համագործակցությանը և փաստեց, որ երկու երկրների միջև առկա բարեկամական, ջերմ հարաբերությունները միայն նպաստում են արդյունավետ աշխատանքին՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է արվի հնարավոր ամեն բան դրանք առավել խորացնելու և ամրապնդելու համար:
Ամփոփելով ճանաչողական այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դեսպան Գիորգի Սագանելիձեն մեկ անգամ ևս շեշտեց, որ Վրաստանի համար Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն