Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկը մեզ հայտնեց, որ իրենց ասվել է, թե ավագանու յուրաքանչյուր թեկնածու պետք է 3-ական անձ ներկայացնի, որոնք ընտրարշավի համար 20-հազարական դրամ պետք է հատկացնեն, այսինքն՝ յուրաքանչյուր թեկնածու 60 հազար դրամի ներդրում պետք է ապահովի, սակայն առաջարկը միանշանակ չի ընդունվել։
«ՔՊ» խոսնակ Վահան Կոստանյանը մեզ վստահեցրեց, որ առաջարկը պարտադրանք չէ, պարզապես տեղեկացվել է, որ եթե կա ցանկություն ընտրարշավի ծախսերը հոգալու հարցում, ապա առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ՝ շաբաթ կամ կիրակի, դաշինքը դրամահավաք-միջոցառում է կազմակերպելու, ցանկացողները կարող են մասնակցել եւ իրենց ֆինանսական օգնությունը ցուցաբերել։
Կոստանյանն ասաց, որ նվազագույն շեմ է սահմանվել 20 հազար դրամը, իսկ թեկնածուների կողմից 3-ական անձ ներկայացնելու տեղեկությունը հերքեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: