Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարին մինչև 10 000 դրամի գազ և մինչև 5000 դրամի հոսանք ծախսած քաղաքացիների այս գումարի կեսը կվճարի պետությունը՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի որոշում կայացրեց ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում՝ հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց մանրամասները․ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բոլոր բնակիչ-բաժանորդները, որոնց այս տարվա փետրվարի ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը:
Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի եւ էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:
Ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ եւ էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին, որպեսզի փոխանցեն միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս միջոցառումը վերաբերում է բոլոր բաժանորդներին՝ անկախ նրանից՝ ժամկետանց պարտքեր ունեն, թե ոչ: Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
Մանրամասն՝ տեսանյութում․