|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է հասնել նրան, որ Լարսի անցակետը բեռների ազատ տեղաշարժն ապահովի Եվրասիական տնտեսական միության տրամաբանությանը համապատասխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Լարսի խնդիրը բոլորս գիտենք: Դա երկար տարիներ շարունակվող խնդիր է: Մենք պետք է ԵԱՏՄ-ի շրջանակում հասնենք այնպիսի լուծումների, որ Լարսը լիարժեք ապահովի բեռների ազատ տեղաշարժն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ դրված է Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսության հիմքում»,- ասաց Փաշինյանը: