Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կոմունալ վարձավճարների աջակցություն չի ստացել՝ ըստ Yerkir.am-ի այս մասին պատգամավորը հայտարարեց խորհրդարանում՝ անդրադառնալովՓաշինյանի հորդորին, որ պատգամավորների մեծ մասը հանդիսանում են ծրագրի շահառու և, եթե չունեն օգության կարիք, կարող են դրանք հետ վերադարձնել։
«Պարոն Իգիթյան, եթե դուք չեք ստացել, էդ նշանակում ա, որ դուք փետրվարին 40 հազար դրամից ավելի գազ եք վառել, 25 հազար դրամից ավելի՝ հոսանք։ Դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է մտնում, դրա համար էլ աջակցություն չեք ստացել», - կատակեց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, եթե անգամ գումարը դեռ չի սուբսիդավորվել, ապա այսօր օրվա ընթացքում կլինի։
Հովհաննես Իգիթյանը տարբեր երկրների օրինակը բերեց, թե ինչպես են աջակցություն տալիս. օրինակ, Լատվիայում, երբ մարդն ունի աջակցության կարիքը, դիմում է կառավարությանը, հայտարարագիր է ստորագրում: Փաշինյանին հարցրեց՝ չե՞ք կարծում, որ այս կարգավորումը պետք է մտցնենք, որովհետեւ ինչպես էլ փորձեք օգնել, օրինակ, 4 երեխա ունեցողին, կպարզվի, որ մեկ երեխա ունեցող ավելի կարիքավորներ կլինեն:
Փաշինյանը պատասխանեց. «Դա լավ բան չի: Իմ պատասխանը նորից համընդհանուր հայտարարագրումն է, բոլոր քաղաքացիները պետք է տարեկան հայտարարագիր ներկայացնեն: Ձեր ասածը գործում է մեր մի շարք ծրագրերում: 9-րդ ծրագիրն այնպիսին է, որ մարդը մտնում է, հայտարարագրում է, ասում է՝ ես 2 կամ 3 երեխա ունեմ եւ կարիքավոր եմ, ամեն երեխայի համար ինքը կառավարությունից ստանում է 26.500 դրամ: Հիմա մենք քննարկում ենք մեր ծրագրերի արդյունավետությունը եւ պարզվում է, որ մեր 9-րդ ծրագրից ձեր ասած ձեւով մարդը եկել է, հայտարարագրել է, ասել է՝ ես այնքան վատ վիճակում եմ, 26.500 դրամի կարիք ունեմ: Հիմա եկել է, մարդը իրեն հայտարարագրել է, մենք դեպքեր ունենք, գոնե 50 դեպք, որը ընդհանուր ծրագրից օգտված 146 հազար մարդկանց մեջ տոկոս չի կազմում, բայց 50 դեպքում մարդը ունի բանկում 20 մլն դրամ եւ ավելի ավանդ ունի, բայց եկել է հայտարարագրել է պետությանը, որ ինքը 26500 դրամի կարիք ունի: Ձեր ասած մեխանիզմն է: Երեկ նույնիսկ արձանագրեցինք, որ 9-րդ միջոցառումից օգտված 70 մարդ կա, որոնք իրար հետ 1 մլրդ ավանդ ունեն բանկերում»:
Մանրամասն՝ տեսանյութում․