կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 14:16
Քաղաքական

Պարո՛ն Սինանյան, Դուք չեք հասկանում ո՛չ Սփյուռքը, ո՛չ էլ մեր հայրենիքի այսօրվա կացությունը․ Ժան Բալջյան

Պարո՛ն Սինանյան, Դուք չեք հասկանում ո՛չ Սփյուռքը, ո՛չ էլ մեր հայրենիքի այսօրվա կացությունը․ Ժան Բալջյան

Իսկապես, ինձ զարմացնում է Հայաստանի Հանրապետության  Սփյուռքի գործերով  հանձնակատարի արժևորումներն ու անսահման  ատելության չափանիշը  Դաշնակցութեան հանդեպ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի դաստիարակչական հանձնախմբի ատենապետ Ժան Բալջյանը՝ անդրադառնալով Զարեհ Սինանյանի հնչեցրած գնահատականներին՝ իբրև թե իր ու մյուս իշխանականների դեմ հայտարարությունների, բողոքի ակցիաների հեղինակները Սփյուռքի դաշնակցականներն են, որոնց ուղղորդում են Հայաստանից ու տրամադրում հայրենիքի դեմ, ինչպես նաև նա Դաշնակցությանը մեղադրել է 25 տարի Հայաստանը կեղեքելու համար:

«Նախ տեղեկացնեմ, որ Սփիւռքի Դաշնակցական երիտասարդութիւնը գիտակից է Հայրենիքի իրադարձութիւններուն ու նախանձախնդիր,  պահպանելու մեր հողատարածքներն ու ազգի գոյութիւնը։  Յանձնակատարը Դաշնակցութեան Դաւաճան է համարում։ Հետաքրքիր է գիտնալ ինչ է իր մեկաբանութիւնը,   իր Շեֆին կողմէ  կապիտուլանտ ստորագրելով Արցախն ու Հայաստանի Հանրապետութեան տարածքները Ատրպեյճանին հանձնելու մասին։ Փոխանակ լինելու այն կամուրջը, որ պիտի կապէ Սփիւռքը մայր Հայրենիքին, Յանձնակատարը յստակ յանձնակատարութիւն ունի պառակտելու Սփիւռքը։ Այսօր Հայաստանի Հանրապետութեան պարտքը կրկնակի է, իսկ ժողովուրդի կենցաղային մակարդակը անկումի մեջ։ Այո, ժողովրդավարութիւնը շատ կարեւոր է. Սակայն նոյնքան և աւելի կարեւոր է պահել ու պաշտպանել ինչ որ մնացել է մեզ»,-ասաց Ժան Բալջյանը։ 

Նա համոզված է, որ այսօրվա իշխանությունների քաղաքական որոշումների արդյունքն է, որ  մենք  ունենք հսկայական  վնասներ։

«Պարոն Սինանեան, Դուք չեք ներկայացներ Հայկական Սփիւռքը և վերածուեր եք հլու հրամանակատարի Նիկոլ Փաշինյանին. Ձեզ կը խոստանանք որ չի ստացուելու։ Մենք չունինք Հայրենիք ծախու, ոչ ալ պատրաստ ենք որպես Ազգ և Հայրենիք անցնելու պատմութեան էջերուն մեջ. Որպես Սփիւռքահայ կը թելադրեմ զուսպ ըլլաք ձեր արտայայտութիւններուն մեջ,  ու չտարանջատեք իր կարելիութիւններով լի Սփիւռքը Մայր Հայրենիքէն։ Արցախն ու Հայաստանը մեր բոլորին Հայրենիքն է և ձեզ կը հավաստիացնեմ՝ Սփիւռքը  մեր Հայրենակիցներու կողքին է, պայքարելու մինչև վերջ, պահելու ու պաշտպանելու մեր գոյութիւնը»,-ասաց Ժան Բալջյանը։

Աննա Բալյան