|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է եկել ավտակայանատեղիների համար sms-ով վճարման գումարի ավելացման վերաբերյալ հայտարարությամբ, որում ասվում է. «Ի պատասխան բազմաթիվ հարցումների և հրապարակումների, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են: Ըստ այդմ՝ վերը նշվածի առնչությամբ ընկերությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել:
Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատոցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ»: