կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-19 19:29
Հասարակություն

Ավտոկայանատեղի վճարման ծառայության համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կգանձի 2 դրամ

Ավտոկայանատեղի վճարման ծառայության համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կգանձի  2 դրամ

Հաշվի առնելով SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի համար իրականացվող` վճարման ծառայության հանրային կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է տեխնիկական աջակցության ծառայություն մատուցել` վերանայված ձևաչափով: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և իրավասու մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսուհետ SMS ծառայության համար կգանձի 2 (երկու) ՀՀ դրամ: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ծառայության դիմաց սահմանված խորհրդանշական այդ գումարն ընկերության համար չի կարող դիտարկվել որպես հավելյալ եկամտի աղբյուր. դա գործառնական անհրաժեշտություն է:

Նշված խնդրի՝ հանրության շահերից բխող հանգուցալուծումն ընտրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Երևանի քաղաքապետարանի և գործընթացին մասնակցող բոլոր կողմերի միջև կառուցողական քննարկումների արդյունքում: 

Կրկին հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով ավտոկայանատեղի համար վճարելու մեխանիզմն ի սկզբանե նախատեսված էր որպես ժամանակավոր լուծում, սակայն, ընդառաջելով հարմարավետ ծառայություն մատուցելու հասարակության պահանջին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը համաձայնել է պահպանել վճարման այդ ձևաչափը և մատուցել ծառայությունը: