|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դեկտեմբերի 22-ին, ժամը 22:18-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից դեպի Օշականի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Էջմիածին հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes C180» մակնիշի 98 VP 008 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վ. Հ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: