Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալած «Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները ստորագրահավաք կիրականացնեն` ՀՀ բարձրագույն դատական խորհրդից պահանջելով դադարեցնել դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները:
«Հայաստանի Հանրապետությանը պետք չեն այդպիսի դատավորներ»,-հայտարարեց ակտիվիստներից մեկը:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ էր արձակվել հենց դատավոր Ազարյանի որոշմամբ:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահի մամուլիս ասուլիսը, սակայն «Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները մուտք գործեցի ասուլիսի սրահ և տապալեցին ասուլիսը: Ակցիայի ընթացքում Քոչարյանի ավտոշարասյունը հեռացավ Էրեբունի Պլազայի տարածքից: Ակցիայի մասնակիցներն այնուհետև ուղևորվեցին ՀՀ գլխավոր դատախազության շենք` պահանջելով Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնել:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ու նրան անհապաղ ազատ արձակեց դատարանի դահլիճից: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ դատարանն արձանագրել է, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է և չի կարող կալանավորվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։
ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Քոչարյանը պնդում է, որ այս ամենը քաղաքական հաշվեհարդար է: