|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ՀՀ նախագահի օգոստոսի 1-ի հրամանագրով դադարեցվել են Մալաթիա-Սեբիաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի լիազորությունները: Նախագահի հրամանագրում նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հուլիսի 30-ի ԱԽ-22-Ո-24 որոշմամբ ներկայացված առաջարկություն՝ որոշում եմ:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները 2015 թվականի օգոստոսի 2-ից համարել դադարած»:
Նշենք, որ լրացել էր հիշյալ դատավորի 65 տարին՝ նրա պաշտոնավարման տարիքը: