Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ՀՀ Նախագահի նոյեմբերի 18-ի հրամանագրում մասնավորապես նշված է՝ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունը` որոշում եմ. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները»:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դիմել էր ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով՝ դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»–ը գրել էր, որ պարուսույց Նունե Մկրտչյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանին պարտքով գումար է տվել ու մինչ օրս չի կարողանում այն հետ ստանալ։ Թեև դատավորի քույրը՝ Ադելինա Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, թե իր քույրը ոչ ոքի պարտք չէ, սակայն Նունե Մկրտչյանը լուրջ ապացույցներ ունի, որ դատավորն իրեն «քցել է»։