Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստորագրված հրամանագրի տեքստում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ ևրդ հոդվածի 5-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի փետրվարի 28-ի առաջարկությունը` որոշում եմ
դադարեցնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆԻ լիազորությունները»:
Հիշեցնենք, որ այս հրամանագրին նախորդել էր ՀՀ Արդարադատության խորհրդի 2013 թ. փետրվար 28-ի որոշումը, որով խորհուրդը հանդես էր եկել համապատասխան առաջարկությամբ Ա. Մերագուլյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Արդարադատության խորհուրդը դատավոր Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելիս եկել էր եզրակացության, որ արդարադատություն իրականացնելիս դատավոր Ա. Մերանգուլյանը, չկարճելով թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով վարույթը, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում: Դատավորը բավարարել է ներկայացված հայցը այն պայմաններում, երբ նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքով վեճի վերաբերյալ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:
Խորհուրդն արձանագրել է, որ քաղաքացիական գործով, ըստ էության, իրականացվել է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն, և գտել, որ սույն գործով դատարանի կողմից խախտվել է նաև իրավական որոշակիության սկզբունքը:
Հավելենք նաև, որ դատավոր Ա. Մերանգուլյան ոչ վաղ անցյալում ևս մեկ անգամ ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության: 2012 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ, որպես կարգապահական տույժ դատավորի նկատմամբ կիրառվել էր խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: