Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավոր Արայիկ Մելքումյանին պաշտոնից զրկեցին, քանի որ տարներ առաջ վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի դեմ դատական ակտ էր կայացրել, որով վերջիններիս նկատմամբ դրել էր 3 միլիոն դրամի տուգանք վճարելու պարտավորություն՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ ասաց նրա փաստաբան Դիանա Գրիգորյանը՝ ԲԴԽ նիստում, որը քննում էր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը։
«Իշխանափոխությունից հետո առաջին գործընթացը, որ տեղի ունեցավ՝ Արայիկ Մելքումյանին պաշտոնավարումից զրկելն էր»,-ասաց նա։
Դատավորի նկատմամբ կարգապահական այս խիստ տույժը ԲԴԽ-ն կայացրել էր ուժի մեջ չմտած դատական ակտին կատարողական թերթ տալու համար։ Սա անցյալ տարի Բարձրագույն դատական խորհուրդը համարեց էական կարգապահական խախտում այն դեպքում, որ դրանից մեկ շաբաթ առաջ մեկ այլ դատավորի ավելի ավելի ծանր հետևանքներով խախտման համար ընդամենը նկատողություն էր տվել՝ նշեց Մելքումյանի ներկայացուցիչը։
Նա ընդունեց, որ խախտում եղել է, բայց դա, ըստ նրա, բացառապես պայմանավորված է գերծանրաբեռնված լինելով, որովհետև անթույլատրելի է մեկ դատավորի վարույթում 3 000-3 500 գործ միաժամանակ ունենալ, դա անխուսափելիորեն բերելու է տեխնիկական նման խնդիրների։
«Պետությունը, փոխանակ գնա դատավորի աշխատանքը բեռնաթափելու ճանապարհով, որոշեց, որ այդ մարդը անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»,-մտահոգություն հայտնեց նա։
Հիշեցնենք, որ 2019թ-ի փետրվարի 14-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը՝ նրա լիազորությունները դադարեցվեցին: Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Գործը քննվել էր բոլոր կողմերի ներկայությամբ, դռնբաց նիստում: Դատավորին կարգապահական տույժի ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին: Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը:
Մանրամասն՝ տեսանյութում․