կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-13 22:36
Հասարակություն

Ավտովթար Դիլիջանում. 28-ամյա քաղաքացի է մահացել

Ավտովթար Դիլիջանում. 28-ամյա քաղաքացի է մահացել

Օգոստոսի 13-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1982թ.) բախվել է «Ford» մակնիշի կայանած ավտոմեքենային. կան տուժածներ և զոհ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և տուժածներ՝ Ս. Ս.-ը (1984թ.), Մ. և Է. Ա.-երը (2006թ) հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ս. Ս.-ի, Մ. և Է. Ա.-երի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Մ. Ա.-ինը՝ ծանր:

Փրկարարները «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայից անգիտակից վիճակում դուրս են բերել Ա. Ա.-ին (1982թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ սակայն մահացել է: